Ջրամատակարարման դադար Նոր Նորք վարչական շրջանում Սեպ 26,2013 15:25 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երևան Ջուր” ՓԲԸ
Հայ-վրացական գործարար համաժողով Թբիլիսիում Սեպ 26,2013 15:07 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի “ԷՔՍՊՈ-ՎՐԱՍՏԱՆ” ցուցահանդեսային սրահում, սեպտեմբերի 25-ին, կայացել է Հայ-վրացական գործարար համաժողով, որը կազմակերպել էր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը։ Արժեւորելով Վրաստանում հայ գործարարի դարավոր ներկայությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կարեւորել է հայ-վրացական առեւտրաարդյունաբերական պալատների գործակցության առավել ակտիվացումը։ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը նախ պատմական էքսկուրսով շեշտել է …
Վրաերթ Սեբաստիայի փողոցում Սեպ 26,2013 15:03 Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում Սեպ 26,2013 14:03 Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած “Կարին” ազգագրական երգի եւ պարի խմբի կատարմամբ՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ: Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի …
Նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները Սեպ 26,2013 14:00 ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։ Հիմք ընդունելով “Արդարադատության ակադեմիայի մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը եւ ղեկավարվելով “Դատախազության մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ …
Վայոց Ձորում օձը մտել է դասարան Սեպ 26,2013 13:54 Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10:40-ի սահմաններում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Հրդեհ Արմենակյան փողոցում Սեպ 26,2013 13:30 Երեւանի Արմենակյան փողոցի սկզբնամասում, սեպտեմբերի 25-ին ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ա. Հ.-ին պատկանող ԳԱԶ-3110 մակնիշի 02 ՏՕ 418 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Ժամը 19:25-ին եւ ժամը19:45-ին դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի ՀՏԱՏ պետ Վահանյանը …
ՌԴ ФСБ-ն խոչընդոտել է Ժառանգության քարոզարշավը Սյունիքում Սեպ 26,2013 13:10 Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է “Ժառանգության” քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում “Ժառանգության” կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Այս մասին տեղեկանում ենք “Ժառանգություն” կուսակցության տարածած հայտարարությունից։ Առավոտյան Կապանից …
Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել Սեպ 26,2013 13:03 Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ: Սերգեյ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի ապօրինի հատելու միջոցով: …
Միսակ Մարտիրոսյանը այս պահին հարցաքննվում է Սեպ 26,2013 12:56 armlur .am-ի տեղեկություններով, այս պահին հարցաքննվում է դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների չի բացառվում, որ Միսակ Մաստիրոսյանին կալանավորեն: Նշենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
23 Դեկտեմբեր 16:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա կյանքից զրկման դեպքի մասին․ ինչ է պատմում հայրը
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում