ՍԻՐՏ ՉՈՒՆԻ Սեպ 14,2013 00:00 Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տեսակետներ հնչեցին, որ այսպես վերադառնում ենք Խորհրդային միություն: «Ժողովուրդ»-ի թղթակիցը խորհրդային տարիների այլախոհ գործիչ, այժմ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին հարցրեց, թե մտավախություն չունի, որ Հայաստանն այսպես կվերադառնա խորհրդային անցյալ: «Այդ թեմայով որեւէ հարցի չեմ պատասխանում»,-ասաց նա:
ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐԸ Սեպ 14,2013 00:00 Մի քանի օր է` ԱԺ պատգամավորները հայտնվել են շոկի մեջ. նրանց ապշեցրել է այն հանգամանքը, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ինքն իր մասին խոսում է հատուկ մեծարանքով, երրորդ դեմքով: Չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորներին բախտ վիճակվեց մի քանի անգամ ամբիոնից լսել Էդ. Նալբանդյանի պարզաբանումները: Եվ այդ ողջ ընթացքում նա իր մասին խոսում էր նման …
5 ԼԵԶՎՈՎ Սեպ 14,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը թողարկել է իր հերթական բեսսելերը: Նրա նոր գիրքը կոչվում է «Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»: Այն թարգմանված է 5 լեզվով, այդ թվում` թուրքերեն ու ադրբեջաներեն: Այս քառօրյայի ընթացքում նա բաժանել է գիրքը, բայց հիմնականում ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական պատգամավորներին: Ոչ կոալիցիոն խմբակցություններին այդպես էլ բախտ չի վիճակվել ծանոթանալ Գեղամյանի …
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ ԵՎ ՎԵՐՋ Սեպ 14,2013 00:00 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունները սառը ցնցուղ էին ՀՀ իշխանությունների համար: Բանն այն է, որ երեկ Հայաստան կատարած այցի շրջանակներում նա բաց տեքստով հայտարարել է` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը չի կարող նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ նախաստորագրել: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, …
ԱՐԺԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ Սեպ 14,2013 00:00 Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժեշտի «սրտաճմլիկ» արարողությունը: Իրենց նախկին ղեկավարին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատակիցները: Նախքան շենքից դուրս գալը Հովսեփյանը սեղմեց դատախազության անվտանգության աշխատակցի ձեռքը, այնուհետեւ դուրս գալուց առաջ համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին: …
Սեպ 14,2013 00:00 Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Ս. Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, …
Սեպ 14,2013 00:00 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին պարտադրում է ջրաչափեր տեղադրել, սակայն մարդիկ չեն ենթարկվում: Բնակիչների խոսքով՝ ջուրն իրենց հասնում է ինքնահոս եղանակով պապենական սարերից, եւ ընկերությունը որեւէ ծառայություն չի մատուցում իրենց, ավելին, անգամ «փտած խողովակները չեն հիմնանորոգում»: Նույնիսկ մտավախություն կա, որ ջրաչափ դնելուց հետո խողովակները կպայթեն: Իսկ «Հայջրմուղկոյուղի»-ն, փոխանակ իրավիճակից ելքեր գտնի, հեշտ փող …
Սեպ 14,2013 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան: Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է …
ՁՈՒԿԸ ՀՈՏԱԾ Է ԳԼԽԻՑ Սեպ 14,2013 00:00 Երբ մենք փորձում ենք վերլուծել ու հասկանալ, թե որն է մեր ժողովրդի, մեր երկրի այսօրվա թշվառ վիճակի պատճառը, առաջին հերթին քննադատում ենք օրվա իշխանություններին, որոնք մտածում են բացառապես սեփական շահի մասին: Մենք քննադատում ենք անկուշտ օլիգարխներին, որոնք ամեն գնով փորձում են էլ ավելի ընդլայնել իրենց ունեցվածքը: Մենք քննադատում ենք մանր ու միջին պաշտոնյաներին, որոնք հանուն …
ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ Սեպ 14,2013 00:00 «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է արձանագրելու շատ վարորդների դժգոհությունն այն մասին, որ Վրաստան-Հայաստան սահմանակետում արգելում են Վրաստանից նոր կամ օգտագործած անվադողերի ներմուծումը: Պատճառը դարձյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն է: Բանն այն է, որ վերջերս Խաչատրյանը հարկային ճնշումների գնով կարողացավ գնել, իսկ ավելի ճիշտ՝ տիրանալ անվադողերի ներկրմամբ զբաղվող «Մեծ անիվ» հայտնի ընկերությանը: Եվ, օգտագործելով …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին