ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը Հոկ 01,2013 14:51 Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը …
ԿԸՀ-ում արտահերթ նիստ կգումրավի Հոկ 01,2013 14:05 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը. 1. 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերի սահմանում, 2. Թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ …
Հայտնաբերվել է օձ Հոկ 01,2013 13:58 Հոկտեմբերի 1-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 154-րդ տան նկուղում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձ:
Լեռնային շրջաններում թաց ձյուն է սպասվում Հոկ 01,2013 13:53 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով. հայտնում են ԱԻՆ-ից: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ին կնվազի 12-15 աստիճանով:
Կողոպուտ կատարողը խուսափում էր նշանակված պատժի կրումից Հոկ 01,2013 13:07 Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, Սեւան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Հետախուզվող՝ Բագրատաշենի սահմանային անցակետից Հոկ 01,2013 13:05 Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հակոբ Ս.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Համաներման տեքստը պատրաստ է Հոկ 01,2013 12:44 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ նախագահի համաներման առաջարկությանը. ԱԺ-ում համաներման նախագիծը խորհրդարան ներկայացնելու փակ քննարկումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նշեց, որ համաներման տեքստը պատրաստ է։ Հարցին, թե ում վրա է տարածվելու համաներում, Հրայր Թովմասյանը պատասխանեց: “Համաներումը դուք ներման հետ մի շփոթեք, ներման ժամանակ …
Նունե Եսայանի համերգը գնահատվեց 54 մլն դրամ Հոկ 01,2013 12:37 Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ: Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` “Նուն” Եսայանե բարեգործական հասարակական կազմակերպությանը: Գրում է “Փաստինֆո”-ն: Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր …
ՊՊԾ-Ն ՈՒՂԵԿՑՈ՞ՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ Հոկ 01,2013 12:23 “Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածն ամեն օր հսկվում է ՊՊԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացիների խոսքով` Երեւանի Գայի արձանին հարակից պուրակի եւ շատրվանների մոտ մի նեղ ճանապարհ կա, որտեղով Ա. Կարապետյանը գնում է տուն: Եվ ահա հենց այդ ճանապարհի մոտ էլ ամեն օր՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքվում են ՊՊԾ աշխատակիցներն …
Պատահար Աճառյան փողոցում՝ գովազդային սյան մոտ Հոկ 01,2013 12:17 “Օպել” մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Աճառյան փողոցում, գովազդային սյան մոտ, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը