Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել …