Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տխրահռչակ նամակը, որով, ըստ էության, առաջարկում է Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, Հայաստանում բավական լուրջ քննադատության արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Ընդ որում, սուր դիմադրությունը պատահական չէ, այլ պայմանավորված մի քանի կարեւոր իրողությունով:Ակնհայտ է, որ Զորի Բալայանի այդ նամակի հետեւում իրականում կանգնած են ՀՀ իշխանությունները: Սակայն, հասկանալի պատճառներով, այդ …