ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կստանա պետական աջակցություն Հոկ 17,2013 17:31 Կառավարությունը “Հիդրո կորպորացիա” ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016թ. հուլիսի 13-ը: Ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007թ., սակայն հետագայում դադարեցվել՝ տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, …
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Հոկ 17,2013 17:18 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, …
Հրդեհ՝ Վանաձորում Հոկ 17,2013 17:07 Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.32-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 59 շենքի 1-ին մուտքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել՝ 15.01-ին: Խ.Փ.-ին պատկանող թիվ 1 բնակարանի խոհանոցում այրվել են սառնարանը և պահարանը՝ մասամբ:
Համաներմամբ ազատ է արձակվել 540 դատապարտյալ Հոկ 17,2013 17:05 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից 16.10.13թ. ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 540 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը։ “Նուբարաշեն” ՔԿՀ 57 “Վարդաշեն” ՔԿՀ 47 “Էրեբունի” ՔԿՀ 164 “Դատ. Հիվ.” 17 “Վանաձո” ՔԿՀ 14 “Արթիկ” ՔԿՀ 33 “Սևան” ՔԿՀ 49 “Կոշ” ՔԿՀ 108 “Աբովյան” ՔԿՀ 17 “Հրազդան” …
Սյուզի Մելիքյանն այսօր ամուսնանում է(Լուսանկարներ) Հոկ 17,2013 16:44 Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր ամուսնանում է: 25-ամյա Սյուզիի ընտրյալը 26-ամյա Գարիկն է, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները` esem .am-ում
Դոլարով գործարք չի կնքվել Հոկ 17,2013 16:32 Հոկտեմբերի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”-ից: Նախօրեին կայացել էր 1 մլն 90 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել է 406 դրամ:
Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Հոկ 17,2013 16:26 Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա “Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներե թեմայով գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի, ինչպես նաև` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, …
Չարբախում օձ է նկատվել Հոկ 17,2013 16:14 Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ: Փրկարարները օձին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Վթարի պատճառով Կենտրոնում ջուր չի լինի Հոկ 17,2013 16:12 “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչեւ ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի 16-40 զույգ եւ 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ եւ 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, …
Մեկնարկել է ՀՀ վարչապետի գավաթ 2013-ը Հոկ 17,2013 16:07 Երեկ մեկնարկել է “ՀՀ վարչապետի գավաթ 2013” հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարը, որն անցկացվում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների միջև: Առաջին խաղում Աբովյանի քաղաքային մարզադաշտում երեկ հանդիպեցին ՀՀ ԱԻ և գյուղատնտեսության նախարարությունների թիմերը: Գոլառատ խաղում 4:3 հաշվով ԱԻՆ թիմը տոնեց իր առաջին հաղթանակը ՀՀ վարչապետի գավաթում: ԱԻ նախարարության թիմում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին