Իրատես de facto. Գյումրիի քաղաքապետի թիկնապահները ծեծել են էլցանցի աշխատողներին Հոկ 22,2013 10:35 “Վերջերս Գյումրիում տեղի ունեցած “Քաղաքի օր” հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել “Ողջո՛ւյն, Գյումրի”, թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։ …
Ժողովուրդ. ՌԴ-ն մոտ ապագայում կարող է ստիպել Ադրբեջանին ևս մտնել ՄՄ Հոկ 22,2013 10:32 “Զորի Բալայանի հայտնի նամակին հետևեց ուրբաթ օրը տարածված ՀՀ ՊՆ-ի ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի հայտարարությունը, որտեղ նա պաշտպանել է այդ նամակում առաջ քաշած թեզերը։ Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Արցախի խնդիրը լուծելու մանդատը հանձնվում է Ռուսաստանի Դաշնությանը։ …
Հայկական ժամանակ. Հովիկ Աբրահամյանը ФСБ-ին է հավատում Հոկ 22,2013 10:29 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ նիստի ընթացքում սենսացիոն հայտարարություն է արել։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Նա, ըստ էության, ասել է, թե ԱԺ պատգամավորի հայտարարություններին չի հավատում, այլ հավատում է ռուսական ФСБ-ին։ Խոսքը Սյունիքի միջադեպի մասին է, երբ ФСБ-շնիկները փակել էին պատգամավորի ճանապարհը”,- գրում է “Հայկական ժամանակը” Մանրամասները՝ թերթի այսօրվա …
Հրապարակ. Խոտի դեզի գործը՝ դատախազի պաշտոնանկության պատճառ Հոկ 22,2013 10:28 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհր֊դական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի հա֊մաձայն, բայց մարզի դատախազության “Հրապարակ” օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է “Խոտի դեզի հրկիզման” հնչեղություն ստացած գործը: Հիշեցնենք, որ մե֊ղադրանք Էր ներկայացված բարձրագույն կր֊թությամբ չորս երիտասարդների …
168 Ժամ. Սահմանադրական բարեփոխումներով կփոփոխվի կոալիցոն կառավարություն կազմելու կարգը Հոկ 22,2013 10:23 “Մեր տեղեկություններով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կոալիցիա կազմելու առաջարկ սկզբում պետք է ներկայացնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, և միայն նրա կողմից մերժում ստանալու դեպքում հնարավորություն ունենա կոալիցիա կազմել խորհրդարանում …
Ժողովուրդ. Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվել է թմրանյութ անցկացնելու կասկածանքով Հոկ 22,2013 10:20 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է: Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ …
ՀԺ. Համլետ Հարությունյանը գործընկերոջ փոխարեն էլ էր քվեարկում Հոկ 22,2013 10:18 ԱԺ նիստի ընթացքում լրագրողները երեկ ուշադիր հետեւում էին, թե ինչպես է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) քվեարկում իր գործընկերոջ՝ Մանվել Բադեյանի փոխարեն։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Հարությունյանը երեկ մի տասն անգամ այդպես քվեարկեց։ Դա ֆիքսցին նաեւ տեսախցիկները, իսկ երբ նրա ետեւից դուրս եկանք եւ հարցրեցինք, թե ինչու էր ուրիշի …
Հրապարակ. Դիզվառելիքի գործը ջրելու համար գյուղապետերից փող են հավաքել Հոկ 22,2013 10:13 “Արարատի մարզպետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսևորած կոլեկտիվ “գիտակցականության” շնորհիվ։ Բանն այն է, որ ինչ-որ հոգատար “մի ձեռք” հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ “դույզն ինչ” խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել “կազնա” փակելու 92 մլն դիզվառելիքի “լափումը”։ …
Հոկ 22,2013 00:00 Լուսանկարն արվել է ՓարիզումՖրանսիայի Հանրապետության իշխանությունները երկար տարիներ այդ երկրում ապրող հայ Խաչիկ Խաչատրյանին եւ մի գնչու ուսանողուհու «դեպորտ» են արել: Այս փաստը դուր չի եկել Փարիզի ուսանողներին: Շուրջ 20 հազար ուսանողներ միահամուռ կերպով դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու իրենց եւ Խաչիկի իրավունքները:
Հոկ 22,2013 00:00 ՀԱՐՑ. Ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին մեկնաբանում թուղթուգրի գոյությունը: Լիլիթ Հովնանյան (28 տարեկան, լեզվաբան) ՊԱՏԱՍԽԱՆ. Հնում շատ տարածված են եղել մոգության զանազան դրսեւորումներ՝ հմայական ծեսեր, անեծքի զանազան ձեւեր, թուղթուգիր անել, աչքով տալ կամ չարակնություն, քարերի միջոցով գուշակություններ անել, նետ դնել, մոմ թափել եւ այլն: Սրանք բավական կենսունակ դարձան եւ այսօր մեզանում շատ են տարածված: Դրանց …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում