ԽՂՃԻ ԱՌՋԵՎ Փետ 26,2013 00:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը խղճի ընտրություն է կատարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր քվեն տվել է Անդրիաս Ղուկասյանին:
ԲԱՆԿԱՑԱՎ Փետ 26,2013 00:00 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում երեկ քննադատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրան դուր չի եկել այն հանգամանքը, որ թոշակառուները տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելեն բանկ: «Ի՞նչն է պատճառը, որ քաղաքացուն պարտադրում եք՝ ելնի գնա առեւտրային բանկ»,-տարակուսեց նա:
ՉԻ ԱՇԽԱՏԵԼ Փետ 26,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել Գյումրու մի շարք քաղաքացիներ՝ հայտնելով, որ փետրվարի 25-ին ոչ մի երթուղային տաքսի Գյումրուց Երեւան չի եկել: Ու նույնիսկ տաքսի ծառայություները չեն աշխատել: Մարդիկ ստիպված են եղել մայրաքաղաք հասնել գնացքով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանից, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին ստեղծված իրավիճակի մասին …
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ Փետ 26,2013 00:00 ԱԺ ճաշարանը երեկ փակ էր: Այն վերանորոգվում է: Այս օրերին ԱԺ աշխատակիցները ճաշում են ԱԺ նոր մասնաշենքում գտնվող ճաշարանում եւ արդեն բողոքում են ոչ հիգիենիկ վիճակից: Իսկ թե որքան ժամանակ կտեւի «գլխավոր» ճաշարանի վերանորոգումը, դեռ հայտնի չէ:
ՉԱԼՈ՛, ԴՈ՞Ւ Փետ 26,2013 00:00 Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ …
ՃՇՏՈՒՄ ԵՆ Փետ 26,2013 00:00 Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ: Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ վերածվել է քաշքշոցի, ծեծկռտուքի: Եվ ահա երեկ ԱԺ կուլիսներում ակտիվորեն …
ՀՀՇ-Ն ԿԱՄ «ԳԵՂԻ ԿԼՈՒԲ»-Ն ԱՅԼԵՎՍ ՉԿԱ Փետ 26,2013 00:00 Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված առաջին ընդդիմադիր, գաղափարական քաղաքական ուժը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը այլեւս չկա: Փետրվարի 23-ին՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակից ընդամենը օրեր անց, ՀՀՇ արտահերթ համագումարը որոշում կայացրեց կուսակցության անվանափոխության մասին, եւ արդյունքում ՀՀՇ-ն վերածվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:Այսպիսով՝ Հայաստանի անկախության ակունքներում կանգնած կուսակցությունը, որի օրոք, ըստ էության, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, որի օրոք Հայաստանը …
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ «ԳԵՏՆԻ» ՏԱԿՆ ԵՆ ԱՆՑԵԼ Փետ 26,2013 00:00 Շաբաթ եւ կիրակի օրերը լի էին անակնկալներով. մեկ մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ էին ներկայացնում Հայաստանի մի շարք քաղաքների քաղաքապետեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ հրաժարականների շքերթը դեռեւս շարունակվելու է, քանի որ ՀՀԿ վերջին ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կտրուկ է արտահայտվել ու կոնկրետ անուններ է նշել, թե ովքեր պետք է գրեն այդ …
Փետ 26,2013 00:00 Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել: «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի ֆաբրիկա»-ի xxl տեսակի ձուն նախկին …
Փետ 26,2013 00:00 Շաբաթ օրը կայացած ՀՀՇ արտահերթ համագումարը վերջինը դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գաղափարական այդ կուսակցության համար: Ու այս շտապողականությունը, պարզվում է, իր պատճառներն ուներ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհել» ՀԱԿ-ը՝ Կոնգրեսի անվան տակ տանելով ինքնուրույն պայքար …
15:56 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դո՞ւք եք գրել՝ պուտանկեքին տեսեք ինչ եմ անելու, տու-տու. պատգամավորը կարդաց Սիրունյանի գրառումները
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից