Հայկական ժամանակ. Աֆյանը` Աղվանի մո՞տ Հոկ 17,2013 10:32 “Իշխանական շրջանակներում երեկ քննարկվում էր, թե ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Աֆյանը կնշանակվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարելիք միասնական քննչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ինքը՝ Աֆյանը, երեկ ողջ օրը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում”,–գրում է թերթը։ Մանրամասները՝Հայկական Ժամանակ-ի այսօրվա համարում:
Հրապարակ. Ռուսական կողմից արգելակվել է Նաիրիտը Ռոսնեֆտին հանձնելու գործարքը Հոկ 17,2013 10:29 “Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 16-ին սպասվում էր “Ռոսնեֆտ” պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի և “Գազպրոմի” վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան։ “ՀայՌուսգազարդ”–ում նույնիսկ արդեն պատրաստվել էին հանդիսավոր ընդունելության, սակայն հյուրերը չեկան։ Ըստ ՌԴ ֆինանսական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի, պատճառն այն է, որ ռուսական կողմից վերջերս արգելակվել է “Նաիրիտը” ՌԴ նավթային խոշորագույն ընկերությանը հանձնելու գործարքը: …
168 ժամ. Ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը Հոկ 17,2013 10:22 “2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու և եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, մեր տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել ,Հազարամյակի մարտահրավերե ծրագիրը։ Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ …
Ժողովուրդ. Ծեծուջարդ՝ Վարդան Ղուկասյանի եղբոր մասնակցությամբ Հոկ 17,2013 10:18 “Ժողովուրդ”–ի տեղեկություններով՝ նախօրեին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին իրենց “X 5” մեքենայով բախվել են “Աուդի” մակնիշի ավտոմեքենայի ու չընդունելով իրենց մեղքը՝ սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել “Աուդի”–ի վարորդին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Վերջինս էլ չի ընկճվել ու հետ քաշվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել։ …
ՀԺ.Նոր կառուցվող շենքը Վիգեն Սարգսյանինն է Հոկ 17,2013 10:11 “Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում “բազմապրոֆիլ շենք” կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների “բացահայտման”, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։ Արդեն մի քանի ամիս է տարածքի բնակիչները ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքների ոտնահարմամբ կառուցվող հյուրանոցի դեմ՝ այս ընթացքում ենթարկվելով կարմիրբերետավորների կողմից ահաբեկումների, թաղային խուլիգանների կողմից սպառնալիքների, ոստիկանության հետ …
Հրապարակ.Աֆյանն ու Հունանյանը հավաքում են իրենց ճամպրուկները Հոկ 17,2013 10:04 Թեև երեկվա դրությամբ դեռ պաշտոնական հրաման չկար, սակայն ոստիկանապետի տեղակալներ Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը հավաքում էին ճամպրուկները: “Հրապարակ” օրաթերթի փոխանցմամբ, համա֊կարգում երեկ քննարկում էին հատկապես հեռացողների անկումային տրամադրությունը: Հովհաննես Հունանյանի մասին ասվում էր՝ ինչպես դժգոհ մնացել էր, այդպես դժգոհ էլ գնաց: Վերջինս հուշարձանի պես մի բան էր դարձել համակարգում՝ առանձնապես կարև֊որ գործեր նրան չէին …
Հոկ 17,2013 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Ագաթանգեղոսի փողոցումԴատելով, թե ինչ անփույթ կերպով են էտել ծառերը, Երեւանի քաղաքապետարանն անտեղյակ է ծառերին հասցված վնասից:
Հոկ 17,2013 00:00 ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ով կարող է ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եւ որքան ժամանակով է տրվում ու երկարաձգվում այն: Գայանե Մխիթարյան (47 տարեկան, տնային տնտեսուհի) ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող …
Հոկ 17,2013 00:00 ՀԱՐՑ. Եթե որեւէ կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում որոշակի ապրանքներ են ներմուծվում, ապա մաքսային վճարներ գանձվո՞ւմ են, թե՞ ոչ: Համլետ Պետրոսյան (61 տարեկան, գործազուրկ) ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի համաձայն՝ մաքսատուրքի վճարումից ազատվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ …
Հոկ 17,2013 00:00 ՀԱՐՑ. Ընկերս դժբախտ պատահարի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ եւ ի վիճակի չէ դիմել ապահովագրական ընկերություն՝ պարզելու, թե արդյունքում ով է մեղավոր, ով՝ անմեղ: Նա ի՞նչ կարող է անել, նրա փոխարեն որեւէ մեկը կարո՞ղ է ներկայանալ ընկերություն: Լեւոն Կիրակոսյան (33 տարեկան, տնտեսագետ) ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պատահարը տեղի ունենալուց հետո՝ …
07:47 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
10 Փետրվար 21:18 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նույն օրը մատանին հետ եմ տվել»․ Գայա Արզումանյանի բացահայտումը՝ առաջարկության և բաժանումի մասին
11 Փետրվար 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր
10 Փետրվար 20:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատ գյուղի հրդեհը պատվիրված էր, որտեղ Եղիշե Հակոբյանն էլ ողջ չպետք է մնար․ Ժաննա Հայրապետյան
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան