Գործադուլի շաբաթ Հունաստանում Սեպ 16,2013 17:13 Հունաստանում այսօր մեկնարկում է գործադուլի շաբաթը: Հնգօրյա գործադուլ կանեն մանկավարժները, բժիշկները, պետական ծառայողները` բողոքելով կյանքի որակի վատացման եւ կրճատումների դեմ: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել “հակակրթական օրենքը” եւ արգելել դպրոցներից դուրս ուսուցումը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ Սեպ 16,2013 17:09 Հանրապետության տարածքում սեպտեմբեր 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում նույնպես սեպտեմբերի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Բռնվել են ջրատար խողովակներ ապամոնտաժելիս Սեպ 16,2013 17:08 Սեպտեմբերի 14-ին` ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին: Բերման ենթարկվածները՝ 1981 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1981 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1969 թ. ծնված Հունան Ս.-ն տվել են խոստովանական …
Հայաստանցի գործարարներից հափշտակել են կես միլիոն դոլար Սեպ 16,2013 17:04 2013թ-ի ընթացքում 5 հայտնի հայ գործարարներ դարձել են համակարգչային խաբեության զոհ և կորցրել շուրջ կես միլիոն դոլար: Ինչպես գրում է Փաստինֆոն այս փաստով համապատասխան քրեական գործերը ներկայում դեռ քննության փուլում են, և հափշտակության զոհ դարձած գործարարների և նրանց պատկանող ընկերությունների անունները, ելնելով քննության շահերից, չեն բացահայտվում: Բայցևայնպես, ՀՀ ԳԴ ՀՀ ԱԱ մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների …
Թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռ է կործանվել Սեպ 16,2013 16:56 Թուրք-սիրիական սահմանի մոտ ուղղաթիռ է կործանվել: Ուղղաթիռը պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, այն ընկել է Յայլադաղի շրջանում թուրքական պահակակետից 400 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռի երկու օդաչուներն օդապարիկով դուրս են նետվել ուղղաթիռից և դրանով իսկ փրկվել: Սակայն հայտնվելով գետնի վրա՝ նրանք սպանվել են վրա հասած ապստամբների կողմից:
ՇՈՅԵՔ ՇԱՆԸ ԵՎ ԴՈՒՔ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՔ Սեպ 16,2013 16:50 Որոշ փորձագետներ համոզված են, որ հպումը բավարարվածություն է պատճառում և բարձրացնում տրամադրությունը: Վերջիվերջո, մենք գրկում ենք մարդկանց, երբ ցանկանում ենք ցուցադրել մեր համակրանքը, թփթփացնում ենք մեջքին, երբ ուզում ենք քաջալերել նրանց: Այնպես որ, ամենաանշան ֆիզիկական շփումն անգամ կարող է մարդուն դրականորեն տրամադրել ձեր նկատմամբ: Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցում են, որ հպումը կարևոր դեր է խաղում …
Օգնության են հասել փրկարարները Սեպ 16,2013 16:44 Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսնեի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 5-րդ հարկից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ԵՎ. Հ.-ին (մոտ 55 տարեկան):
Հալեպում երեք հայ երիտասարդների են առեվանգել Սեպ 16,2013 16:23 Սեպտեմբերի 13-ին Հալեպում ևս 3 հայ երիտասարդներ են առևանգվել: Այս մասին գրում է yerakouyn .com-ը: Հայտնի են առևանգված երիտասարդների անունները` Հովսեփ Մուրադյան, Գևորգ Հայապետյան, Տիգրան Պերպերյան: Նշվում է, որ երիտասարդներին առևանգել են Հալեպի Շեյխ Նաճար թաղամասից:
Հումօր Սեպ 16,2013 16:17 -Ոզում եմ Մայր Աթոռը տեղափոխել Մոսկվա, ինչ՞ կասես – Լավ միտք ա շեֆ… Էջմիածնի օբյեկտում էլ կազինո կբացենք: “Ժողովուրդ” օրաթերթի 614 համար
ԹԵՎԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼ Սեպ 16,2013 16:08 Մոտ երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեծ ոգեւորությամբ քաղաքացիներին կոչ արեց ավտոմեքենայի կայանման համար կանաչ-կարմիր թեւկապավորներին այլեւս գումարներ չվճարել` նշելով, որ բոլոր գանձումները կլինեն անօրինական: Սակայն, չնայած դրան, երեւանյան փողոցներում թեւկապավորները շարունակում են անօրինական գումարներ գանձել քաղաքացիներից: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում մեկ ամսից ավելի է, ինչ գործում են …
17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան