Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Սեպ 09,2013 15:22 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, գողության 25 դեպքից` 11-ը, իսկ ավազակային հարձակման` 1 և խարդախության 34 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու` 1, մարմնական վնասվածք …
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Սեպ 09,2013 15:15 Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ “Դալմա Գարդեն Մոլ” զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, “Հաղթանակ” զբոսայգում՝ “Մայր Հայաստան” հուշահամալիրի մոտակայքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի կարբի գյուղում` 10 հա, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` 3000 քմ ցորենի հնձած արտ, …
Առկա է քարաթափման վտանգ Սեպ 09,2013 15:12 Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի տանիքից առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են կախված քարերը:
Արագածում կանցկացվի սքայրանինգի առաջին միջազգային մրցաշարը Սեպ 09,2013 15:07 Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ,Գրանդ սպորտե մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի “Հյուսիսային Խաչ” Հայաստանի սքայրանինգ (skyrunning) առաջին մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, ներկա կգտնվի նաև Ռուսաստանի սքայրանինգի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը: Մրցաշարի նպատակն է՝ Հայաստանում տարածել սքայրանինգ սպորտաձևը, հայտնաբերել ուժեղագույն մարզիկներն և նպաստել առողջ ապրելակերպին: Մրցաշարում …
Խստորեն վերահսկվում են ապօրինի շինարարություններն ու հողազավթումները Սեպ 09,2013 15:01 Երեւանում շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցվել է նաեւ, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման եւ շինարարության …
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները Սեպ 09,2013 14:16 ՀՀ ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 09.09.13թ.-15.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին`16945.06 (+7.12), բացթողնման գին`18418.54 (+7.74), ԱՐԾԱԹ` գնման գին` 288.93 (-1.84), բացթողնման գին` 314.05 (-2), ՊԼԱՏԻՆ` գնման գին`18393.48 …
Հրկիզել է տունը Սեպ 09,2013 14:09 Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, սեպտեմբերի 8-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել եւ հրդեհ է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 02.20-ին, բաժին է ներկայացել 69-ամյա Ռաֆիկ Գ.-ն եւ հայտնել, որ իր տունը հրկիզել է: Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը …
Արտակարգ դեպք դատարանում. Բանդայի գործով ամբաստանյալները սկսել են վնասել իրենց Սեպ 09,2013 14:02 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է news .am-ը։ Երբ դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, նա քմծիծաղով արձագանքել է. ,Նստե՞լ: Արդեն քանի տարի է ծծում եք մեր արյունները, անեք իմ արյունն էլե: Այդ …
Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Սեպ 09,2013 13:51 Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վիտալի Պ.-ն, որը ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով, այն է` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը:
Այսօրվանից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր Սեպ 09,2013 13:08 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի սեպտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. “Մ-3 Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանիսահմանե միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ (Ալագյազ …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը