Հրապարակ. Բոլորիդ էլ տանելու եմ հետս՝ Հովիկ Աբրահամյանը պատգամավոր տիկնանց Նոյ 15,2013 10:07 Թերթն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի՝ Արգենտինա Բրազիլիա, Ուրուգվայ կատարելիք պաշտոնական այցին և այն լուրերին որ ՀՀԿ տիկնայք կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ՝ գրելով՝. “Ինչպես երևում է՝ ոչ միայն ՀՀԿ, այլև օրենսդիր մյուս տիկնանց սիրտն է Բրազիլիա ուզում։ Նշենք, որ պատվիրակության ձևավորումը սահմանափակումներ չունի, այն ձևավորվում է ըստ այցի օրակարգի և հանդիպումների։ Երեկ …
Ժողովուրդ. Քաղաքաշինության նախարարության ճոխ գնումները Նոյ 15,2013 10:05 “Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ երկու հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար։ “”Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար՝ 58000 դրամ։ Այս նախարարության պահարաններն արժեն 170000 եւ 150000 …
ՀԺ. Ի՞նչն է ընկած Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահի հրաժարականի հիմքում Նոյ 15,2013 10:02 “Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը հրաժարական է ներկայացրել։ Գերմանիայի հայ համայնքի կենտրոնական վարչությունը նոյեմբերի 30-ին նոր ղեկավար է ընտրելու։ Առաջին հայացքից շատ առօրեական թվացող այս տեղեկատվության ետևում (որն առաջին անգամ անցյալ կիրակի հնչել է Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերից) մեծ և տգեղ պատմություն է թաքնված։ Ազատ Օրդուխանյանի անունը մեր թերթում և հայաստանյան այլ լրատվամիջոցներում հաճախ …
Հրապարակ. Դատական համակարգի լավագույն կադրերը կդառնան դատախազներ Նոյ 15,2013 10:00 “Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ։ Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի՝ Վազգեն Ռշտունու տեղակալ։ Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ …
ՉԻ. Նախարարը համագործակցել է իր քարտուղարուհու հանցագործ ամուսնու հետ Նոյ 15,2013 09:57 “Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, և …
Ժողովուրդ. ՏՄՊՊՀ-ն կտուգանի խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների Նոյ 15,2013 09:55 “Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կկայացվի որոշում՝ պետական գնումների ոլորտում խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների վերաբերյալ։ Ըստ “Ժողովուրդ”–ի տեղեկությունների՝ այդ ընկերությունների հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, պատիժն անխուսափելի է լինելու, …
ՀԺ. Ն.Փաշինյանին ու Զ. Փոստանջյանին արգելել են տեսակցել Շանթ Հարությունյանի հետ Նոյ 15,2013 09:50 “Աժ պատգամավորներ Զ. Փոստանջյանը և Ն. Փաշինյանը երեկ այցելել են “Նուբարաշեն” ՔԿՀ և մուտք գործել ռեժիմային գոտի։ Այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ։ Փաշինյանը մեր թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին։ Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք …
Հրապարակ. Էլիտար Հարսանիք՝ նախագահների ներկայությամբ Նոյ 15,2013 09:47 “Այսօր “Ֆլորենս” ռեստորանում կայանալու է Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը։ Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են։ Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. “Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում։ Գալիս, լավ էլ քեֆ է անում”։ Հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային …
Նոյ 15,2013 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Աբովյան փողոցումԱյս մեքենայի վարորդն իրեն «ամենակարող» է զգում եւ կարմիր լույսի տակ կայանել է հետիոտնի համար նախատեսված վայրում՝ անհանգստություն պատճառելով շարքային քաղաքացիներին: Թերեւս այնքան էլ դժվար չէ կռահել, թե այս համարանիշներով սպիտակ «Range Rover»-ի վարորդը ով կարող է լինել:
Նոյ 15,2013 00:00 ՀԱՐՑ. Եթե անձը ժամանակին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել է եւ այժմ գտնվում է ՀՀ-ից դուրս, բայց ցանկանում է պետական բյուջե համապատասխան վճարները մուծել, կարո՞ղ է վճարումներ կատարել միջնորդավորված եղանակով՝ առանց նախապես Հայաստան վերադառնալու: Ալիկ Մելքոնյան (32 տարեկան, առաքիչ) ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալ …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին