Խոյ. Դուք վստահ եք, որ ծովը ձեր ծնկներից է, ու ըստ երևույթին՝ ամեն ինչ իսկապես այդպես է: Խոյերը հիանալի կերպով են հաղթահարում այն, ինչ այլ նշանի ներկայացուցիչներին անհասանելի է թվում: Նրանք հեշտությամբ հարթում են իրավիճակները, որոնք այլոց փակուղի են հիշեցնում: Օրը եկամտաբեր է, խոստանում է շահավետ գործարքներ, համագործակցության նոր հորիզոններ: Լուծելի են ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրները: Նոր ծանոթությունները նոր հեռանկարներ են խոստանում ձեզ:
Ցուլ. Հաջող օր է, դուք առիթ չունեք գանգատվելու ներշնչանքի պակասից, հիանալի կերպով հաղթահարում եք բոլոր խնդիրները, որոնք պահանջում են ստեղծագործական մոտեցում: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը բազում հետաքրքիր ապրումների առիթ կհանդիսանա: Դուք իսկապես տարված եք ձեր աշխատանքով, գործում եք էներգիայով ու անհրաժեշտ խանդավառությամբ: Արագորեն հայտնվում են գործընկերներ, որոնց վրա կարելի է հույս դնել բարդ իրավիճակներում: Օրը հարմար է ինչ-որ գործեր ավարտին հասցնելու համար: Կենսական պոտենցիալը բարձր է, իսկ ակտիվ հանգիստը միայն հաճույք է պատճառում:
Երկվորյակ. Օրվա առաջին կեսն անցնում է հաճելի մթնոլորտում, չնայած որ զգալի հաջողությունների հասնել չի ստացվի: Ինքնակարգավորումը, հավաքվածությունը ու կազմակերպված լինելը օգնում են հաղթահարել գործեր, որոնք մշտապես հետ էիք գցում: Կարողանում եք արագորեն խուսափել գործընկերների հետ հնարավոր կոնֆլիկտներից, բայց հարաբերությունները այնուամենայնիվ մնում են լարված: Ցանկալի է տրվել ինքնուրույն աշխատանքի, գործել միայնակ: Հարթ է դասավորվում օրվա երկրորդ կեսը, որը հարմար է ընկերական շփումների ու ռոմանտիկ հանդիպումների համար:
Խեցգետին. Դժվար է կենտրոնանալ գործերի վրա, որոնք ձեզ կարևոր են թվում: Ամբողջ ընթացքում ձեզ խանգարում են, շեղում, երբեմն էլ ստիպում են զբաղվել անհասկանալի բաներով: Հնարավոր է գործնական առաջընթաց: Այնքան էլ էներգիայով լեցուն չեք ու բավականին արագ հոգնություն կզգաք: Փորձեք երեկոն անցկացնել հանգիստ ու հաճելի մթնոլորտում, զբաղվել որևէ հետաքրքիր զբաղմունքով: Շատ Խեցգետիններ այսօր հակված կլինեն սենտիմենտալության:
Առյուծ. Շփումների համար լավագույն օրը չէ: Ձեզ թվում է, որ մտերիմները թերագնահատում են ձեզ, քննադատում առանց հիմքերի, իսկ ձեր արժանիքները անարդարացիորեն աննկատ են մնում: Շրջապատի մարդիկ ևս ձեր առջև պահանջներ են դնում, բարձրաձայն հայտարարում են դրանց մասին, այդ պատճառով էլ հնարավոր են վեճեր: Օրը ամենևին հարմար չէ ընտանեկան բնույթի կարևոր հարցերի ու մասնագիտական խնդիրների լուծման տեսանկյունից:
Կույս. Ստեղծագործական պոտենցիալի աճի օր է: Կույսերը կարողանում են մարդկանց անակնկալի բերել իրենց տաղանդով ու շնորհներով, հասնում են զգալի հաջողությունների լրիվ նոր ոլորտներում, բարենպաստ կերպով ավարտին են հասցնում բարդ գործերը: Հնարավոր է առաջընթաց գիտահետազոտական գործունեության ոլորտում: Լավ եք յուրացնում նոր ստացված տեղեկությունները ու ձեռք եք բերում նոր հմտություններ: Լավ են անցկացվում ընկերական հանդիպումները: Հնարավոր է ֆինանսական վիճակի բարելավվում:
Կշեռք. Կառուցեք ապագայի պլաններ, քանի որ մոտ ժամանակներս հնարավորություն կունենաք իրագործել դրանք առանց լուրջ ջանքերի: Լավ են դասավորվում գործնական հարաբերությունները, հնարավոր են օգտակար ծանոթություններ, աշխատանքային շահավետ առաջարկներ, որոնք ենթադրում են գործուղումներ ու սերտ շփումներ արտասահմանցիների հետ: Օրը հարմար է մերձավորներին օգնելու համար: Դուք ակտիվ մասնակցություն եք ունենում այլոց կյանքին, բայց միևնույն ժամանակ ցուցաբերում եք նրբանկատություն:
Կարիճ. Գործնական ակտիվությունը բարձր մակարդակի վրա է, դուք աշխատում եք ավելի բեղմնավոր (ու ավելի հաճույքով), քան Աստղագուշակի մյուս ներկայացուցիչները: Ողջունելի է ինչպես գործնական, այնպես էլ մասնագիտական ոլորտում ցուցաբերած ձեր նախաձեռնողականությունը: Համախոհներ գտնել դժվար չէ, մարդիկ պատրաստակամ են ձեզ օգնել: Հարմար օր է մեկնարկների համար, որոնք միտված են նախ և առաջ եկամտի նոր աղբյուրի հայտնաբերմանը: Հնարավոր են սովորականից ավելի դրամական մուտքեր, որոնցով դուք անկասկած լավ կտնօրինեք:
Աղեղնավոր. Օրը բարենպաստ է բարդ ու պատասխանատու գործերի, կարևոր հանդիպումների, անորոշ ձեռնարկումների վրա աշխատելու համար: Շատ խնդիրներ ու անախորժություններ լուծվում են առանց ձեր մասնակցության հենց այն պահին, երբ ուշադրություն եք դարձնում դրանց վրա, իսկ խոչընդոտները հօդս են ցնդում, ասես չեն էլ եղել: Կան մարդիկ, ովքեր կարող են նախանձել ձեր հաջողություններին ու վնասել ձեզ, բայց՝ ապարդյուն: Դուք առանց խնդիրների գրավում եք հակառակ սեռի ուշադրությունը, ոմանք կարող են աչքի ընկնել առավել համառությամբ:
Այծեղջյուր. Բարդ օր է. ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Հնարավոր են ֆինանսական զգալի կորուստներ: Գործընկերների հետ անվերջանալի թվացող տարաձայնությունները խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա, արդյունքում դուք չեք հասցնում կատարել պլանավորված գործերի անգամ կեսը: Միևնույն ժամանակ ստիպված եք հույսներդ դնել միայն ձեր ուժերի վրա: Կարող եք գլուխներդ կորցնել նոր սիրավեպից: Հաշվենկատ ու ողջամիտ վերաբերմունք ցուցաբերեք խճճված ու անհեռանկարային հարաբերությունների մեջ:
Ջրհոս. Այնքան շատ բան ունեք անելու, որ չեք կարողանում միանգամից կողմնորոշվել, թե որն է կարևոր ու առաջնային, իսկ որը՝ ոչ: Ի երջանկություն ձեզ՝ ձեզ աջակցում են ընկերները, համախոհնեը: Հնարավոր են մանր աշխատանքային տարաձայնություններ, որոնք սակայն չեն խանգարի ձեզ բեղմնավոր աշխատանք ցուցաբերել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր, ինչը ցանկալի է օգտագործել ինտերիերի բարելավվման կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար: Երկարատև ճամփորդությունները հակացուցված են:
Ձկներ. Դուք հետաքրքրվում եք այն ամենով, ինչ տեսնում եք, ակտիվորեն մասնակցում եք այն հարցերի լուծմանը, որոնք ձեր հետ ուղղակի կապ չունեն: Շրջապատի համար ձեր որոշ քայլեր կարող են չմտածված ու չհաշվարկված թվալ, բայց դուք լավ եք հասկանում դրանց իմաստը: Բացատրեք նրանց ձեր գործելակերպը, այդպես կխուսափեք շատ անախորժություններից: Դրամի հետ այսօր առանձնակի զգույշ եղեք, կարող եք հիանալի ներդրումներ ու շահավետ գնումներ կատարել: Օրվա երկրորդ կեսին կարող է տիրել ռոմանտիկայի մթնոլորտը: Սիրահաները ամեն ինչ կանեն հարաբերությունները ավելի խորը ու ներդաշնակ դարձնելու համար: