ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՇԱՆՎԵԼ Է

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ: Դեկտեմբերի 14-ին Սուրենը նշանվել է մասնագիտությամբ հոգեբան Աննայի հետ: Զույգի ամուսնությունը շատ չի ուշանա: Նրանք պատրաստվում են ամուսնանալ այս ձմռանը: Նշենք, որ Սուրենն ու Աննան ծանոթացել են սոցցանցերից մեկի միջոցով: Մոտ երկու տարի է, ինչ զույգը միասին է: Մինչ այս, ռեժիսորն Իսպանիա էր տեղափոխվել, սակայն այժմ Հայաստանում է ծավալում իր գործունեությունը: Հիշեցնենք, որ Սուրենn ամուսնալուծվել է 2012-ին եւ երեք երեխա ունի:

 

 

ԿՈՒԴՐՅԱՎՑԵՎԱՅԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւային գերմանական Դյուսելդորֆ քաղաքում թալանել են: Գեղեցկուհին մնացել է առանց գումարի: Twitter-ի իր էջում Կուդրյավցեւան գրել է. «Երեկ երկու օրով ժամանեցի Դյուսելդորֆ: Ամբողջ օրը շրջեցի այս ու այն կողմ եւ որոշեցի ընթրել հյուրանոցի ռեստորանում: Ժողովուրդ, իմ պայուսակից գողացան դրամապանակս: Այնտեղ ԱՄԵՆ ԻՆՉ է… Բացի վարորդական իրավունքից՝ բոլոր բանկային քարտերս ու կանխիկ դրամը»: Հաղորդավարուհին միաժամանակ նշել է, որ հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել միջադեպից երկու ժամ անց: Սակայն ժամանած իրավապահները Լերային ոչնչով չեն օգնել:

 

 

ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Բեթղեհեմում ընթանում են Քրիստոսի Ծննդյան բազիլիկի վերակառուցման աշխատանքները: Այն համարվում է քրիստոնեական 2-րդ կարեւոր եկեղեցին Սուրբ երկրում: Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ, ինչպես հավատում են քրիստոնյաները, Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին: Ամեն տարի այստեղ այցելում է մոտ 2 մլն մարդ: Վերակառուցումը կտեւի մոտ մեկ տարի: Հիշեցնենք, որ վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ են տարվել 200 տարի առաջ, սակայն շենքի համալիր վերականգնում անցկացվում է առաջին անգամ: 2012-ին Քրիստոսի Ծննդյան բազիլիկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են փլուզման վտանգի տակ:




Լրահոս