ՍԽԱԼ Է ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԲԱԺԱՆԵԼ ԺԱՆՐԵՐԻ Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը համոզված է, որ հայ երգարվեստն արդեն քսան տարի է՝ այն վիճակում է, ինչ որ հիմա է։ Որոշակի «ցիվիլիզացիայի» է ենթարկվել, բայց խոսքի եւ իմաստի առումով ոչինչ չի փոխվել։ Իհարկե, կան երգեր, որոնք ասելիք ունեն, բայց, օրինակ, հեռուստաընկերությունները դրանք շատ քիչ են ներկայացնում։ …