Տիգրան Սարգսյանը հավանաբար կտեղափոխվի Երևանի Բայրոնի 3 հասցե. «Հայկական ժամանակ» Ապր 11,2014 10:18 Տիգրան Սարգսյանը բնակարաններ ունի Երևանի Չարենց փողոցում, ըստ հայտարարագրի նաև Բաղրամյան պողոտայում, առանձնատներ Երևանի Տիգրան Վշտունի փողոցում և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Վերը նշված հասցեներում մեր ճամփորդության արդյունքում վարչապետի հարևանները մեզ տեղեկացրին, որ նա տուն ունի նաև Երևանի Բայրոնի 3 հասցեում և մեծ հավանականությամբ՝ այնտեղ էլ կտեղավորվի։
«Եթե ազդեր՝ մի հինգ ամիս առաջ ազդած կլիներ». «Ժողովուրդ» Ապր 11,2014 10:05 ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանն, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, կարծիք հայտնեց, որ զեկույցում չի եղել այնպիսի մի կետը, որը զայրացնի իրեն. «Թերություններ միշտ էլ եղել են, ուղղակի պետք է այդ թերությունները վերացնել: Արդեն սկսել եմ հանձնարարականներ տալ՝ թերությունները շտկելու համար:
ԲՀԿ-ն ինքն իրեն հակասում է, մեկ դեմ է, մեկ` կողմ. «Ժամանակ» Ապր 11,2014 09:58 Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներից հետո «Կենտրոն» հ/ը եթերում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան եւ դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, եւ որ ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ։
Ոստիկանության պետական պահպանության պետի գլխին նորից սեւ ամպեր են կուտակվել. «Հրապարակ» Ապր 11,2014 09:34 Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել։ Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից։
ՕԵԿ-ում բարձր տրամադրություն է. «Ժողովուրդ» Ապր 11,2014 09:20 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:
«Սերժ Սարգսյանն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել բարեփոխումների գնալ». «Իրատես de facto» Ապր 11,2014 09:03 «Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ։ Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,– անդրադառնալով հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ միաժամանակ ընդգծելով, որ շատերին թվում էր. թե այս բարեփոխումների արդյունքում Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն իրեն է «պահելու»։
Ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել. «Առավոտ» Ապր 11,2014 08:51 ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։
«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ քրեական աշխարհում հեղինակություն ունեցող երրորդմասցի Լյովիկի միջեւ ծեծկռտուք է եղել. «Ժողովուրդ» Ապր 11,2014 08:35 Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Գողականների միջեւ խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ