ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը սպորտի նախարա՞ր․ «Հրապարակ» Ապր 22,2014 09:55 Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, եւ նա այլեւս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:
ԲՀԿ-ական պատգամավորի որոշման պատճառն անձնական խնդիրներն են․ «Իրավունք» Ապր 22,2014 09:39 Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները։ Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նման որոշման պատճառը անձնական խնդիրներն են, որոնց հետեւանքով ինքը երկրից հաճախ է բացակայում:
«Տուգանողն այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի»․ Յուրի Ադյան․ «Ժողովուրդ» Ապր 22,2014 09:23 ՀՀ պետգնումների ոլորտում հայտնի «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով իր ընկերությունների թույլ խախտումների մասին հայտարարեց. «Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ՝ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով:
«Եթե չեք կարողանում ժողովրդին պահել, ռուսներն ի՞նչ մեղք ունեն» Ապր 22,2014 09:21 «Արտագաղթի պատճառը մենք ենք»
«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետն աշխատանքից ազատվել է․ «Հայկական ժամանակ» Ապր 22,2014 09:10 Ապրիլի 19-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ։
Այսօր Վ. Ի. Լենինի ծննդյան օրն է. ինչպես են լողացնում նրա մումիան (տեսանյութ, ֆոտո) Ապր 22,2014 09:00 Հնարավոր է` Լենինի դամբարանը դառնա խորհրդային պատմության թանգարան:
Վարդան Ղուկասյանն ընթերցել է մեղայականը․ «Առավոտ» Ապր 22,2014 08:51 Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին:
Նախկին վարչապետը հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն․ «Ժողովուրդ» Ապր 22,2014 08:37 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է: Նա դեռեւս վերջնական որոշում չունի, եւ զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երբ հայտարարություններ էր անում մե՛կ ԵՄ-ի, մե՛կ ՄՄ-ի օգտին:
Գալուստ Սահակյանը Երկրի մոլորակի քաղաքացի է․ «Չորրորդ իշխանություն» Ապր 22,2014 08:22 Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցումից հետո հնարավոր է՝ շատերը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դրա հետ կապված՝ ինքը դրական բաներ է տեսնում, եւ ընդհանրապես՝ բոլորս էլ Երկրի մոլորակի քաղաքացիներ ենք։
21 Հունվար 16:12 Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից