Այսօր թենիսիստ Անդրե Աղասիի ծննդյան օրն է Ապր 29,2014 09:01 Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա:
Մհեր Սեդրակյանը ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, բայց «իրեն բանի տեղ դնող չկա»․ «Չորրորդ իշխանություն» Ապր 29,2014 08:57 «ՉԻ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը նախ մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։ Նախ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը՝ նա հորդորեց այ հարցն իրեն չտալ՝ նշելով. «Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչ ի՞նձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալիս, տենց չի…»։
«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել». «Ժամանակ» Ապր 29,2014 08:46 Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում:«Սուտ ա, չեմ հավատում, ո՞վա ասում՝ վարկերով ա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Ժամանակին» ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը:
ՀՀ պետբյուջեից 87 հազար դոլար տրամադրվել է ՊԵԿ-ին վերանորոգումների համար․ «Ժողովուրդ» Ապր 29,2014 08:33 2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երեւանի Մ.Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 եւ 7-րդ մասնաշենքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը եւ այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է «Կարալանս» ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար դոլար: Գումարը, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից:
Սպասվում է փոփոխական եղանակ Ապր 29,2014 08:31 Օդի ջերմաստիճանը 29-30 կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Քառյակ»-ն անակնկալի է եկել․ «168 ժամ» Ապր 29,2014 08:17 Մեր տեղեկություններով՝ Աժ նախագահի պաշտոնում թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար։ «Քառյակի» վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու Աժ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով։
Աշակերտը ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին․ «Հրապարակ» Ապր 29,2014 08:03 Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երեւանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։
Մանվել Բադեյանը պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել․ «Ժողովուրդ» Ապր 29,2014 07:48 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը պլանավորել է նոր բիզնես սկսել: Նա պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել եւ մեզ հետ զրույցում հաստատելով լուրը նշեց. «Այդ մտադրությունը կա, որ այդ ուղին բացվի, բայց դա մենակ իմ անելիքը չէ, միջկառավարական շատ համաձայնագրեր պետք է լինեն»:
Ռուսաստանին չի հետաքրքրում Հայաստանը ՄՄ կմտնի, թե ոչ․ «Հայկական ժամանակ» Ապր 29,2014 07:35 Հայաստանի Եվրասիական ինտեգրման ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ են առաջացել։ Պրոբլեմը կարող են լինել այն 900 ապրանքատեսակները, որոնց մաքսատուրքը մեր երկրում պետք է բարձրանար ՄՄ մտնելուց հետո։ Սա էլ իր հերթին կնշանակեր այդ ապրանքների գների կտրուկ աճ Հայաստանում, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ իշխանության համար։ Հայաստանի իշխանությունները փորձում էին ՄՄ անդամ երկրներին համոզել, որ Հայաստանի համար այդ ապրանքատեսակների մաքսատուրքը մնա նույնը։
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան