Նախկին վարչապետը հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն․ «Ժողովուրդ» Ապր 22,2014 08:37 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է: Նա դեռեւս վերջնական որոշում չունի, եւ զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երբ հայտարարություններ էր անում մե՛կ ԵՄ-ի, մե՛կ ՄՄ-ի օգտին:
Գալուստ Սահակյանը Երկրի մոլորակի քաղաքացի է․ «Չորրորդ իշխանություն» Ապր 22,2014 08:22 Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցումից հետո հնարավոր է՝ շատերը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դրա հետ կապված՝ ինքը դրական բաներ է տեսնում, եւ ընդհանրապես՝ բոլորս էլ Երկրի մոլորակի քաղաքացիներ ենք։
Թեւոսիկի եղբոր սպանության գործում լուրջ հիմքեր կան․ «Ժամանակ» Ապր 22,2014 08:09 «Ժամանակի» տեղեկություններով, հենց դա է պատճառը, որ ԱԱԾ-ում հիմա ավելի շատ կենտրոնացած են ոչ թե այն բանի վրա, որ հիմնավորեն հիմնական մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը, այլ պարզեն Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառները, ինչը կարող է լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա:
Դավիթ Հարությունյանը մեծահարուստ է․ նա ունի 6,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ» Ապր 22,2014 07:52 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին` անգամ մեծահարուստ: ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք:
Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չի՞ մտնի ԱԺ․ «Հայկական ժամանակ» Ապր 22,2014 07:35 «Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ։ Օրինագծի քննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։
Կարեն Կարապետյանը՝ ԱԱԽ քարտուղար․ «Հրապարակ» Ապր 22,2014 07:18 Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն` Արմեն Աշոտյանի եւ Կարեն Կարապետյանի: Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար
Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն. «Ժողովուրդ» Ապր 22,2014 07:05 Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ, թերեւս, նոր էջ է սկսվում: Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն: Իհարկե ՀՀԿ-ն մինչ այդ էլ էր իշխանություն: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր, իշխանությունը Հայաստանում ձեւավորվում էր ՀՀԿ-ի շուրջ: Եվ իշխանությունը Հայաստանում միշտ էլ ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից:
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան