«Այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»․ Կովալենկո Շահգալդյան․ «Առավոտ» Մայիս 07,2014 09:21 Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետը։
«Ամեն ինչ անելու ենք, որ գտնենք մեր հորը սպանողին» Մայիս 07,2014 09:14 Գյուղացին կորցրել էր մոտ 25-30 ոչխար:
Էլեկտրաէներգիայի թանկացում է սպասվում․ «Հայկական ժամանակ» Մայիս 07,2014 09:10 Մեր տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։ Ըստ այդ տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։
Ֆրանսիայի նախագահը Երեւանում կմասնակցի «Կարֆուր»-ի բացմանը․ «Ժողովուրդ» Մայիս 07,2014 08:57 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երեւանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին: Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի: Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, եւ այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
Դերասան Արամ Հովհաննիսյանը՝ ՕԵԿ-ի հեռուստաալիքի տնօրեն․ «Հրապարակ» Մայիս 07,2014 08:41 «Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երեւան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով եւ հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով:
«Հարուստ լինել չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգեւոր հարստություն» Մ․ Մինասյան․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 07,2014 08:37 Նախարարների բարեկամները Հայաստանում բիզնես են անում եւ հոգեւոր հարստություն կուտակում։ Օրինակ՝ ձեռք են բերում հարուստ ներաշխարհ, տոգորվում բարու եւ գեղեցիկի նկատմամբ անհուն սիրով եւ այլն։ Բայց, չգիտես ինչու, ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերում այլ բաներ են գրվում՝ ռեստորաններ, սաունաներ, հանգստյան տներ, գործարաններ…
Կես միլիոն դրամ տարածաշրջանային հանդիպման համար․ «Ժողովուրդ» Մայիս 07,2014 08:19 Կառավարությունը կես միլիոն դրամ է տրամադրել Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը ՀՀ-ում անցկացնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարի սահմաններում պետք է հոգան պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը:
Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է. «Ժամանակ» Մայիս 07,2014 08:07 Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է իրար: Եթե մինչեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայտնի քառյակը փորձ էր անում ցույց տալ, որ քաղաքական դաշտը հստակեցվել է, եւ կա մենակ մնացած ՀՀԿ-ն ու «հրաշալի քառյակը», ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ իրականում այդ ամենը քարոզչական մանիպուլյացիաներ էին՝ ուղղակի «հրաշալի բլեֆ»
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան