Վերցնենք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղյուսակը այս տարվա ապրիլի դրությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով: Առաջին տասնյակում են Քաթարը, Լյոքսեմբուրգը, Սինգապուրը, Նորվեգիան, Բրունեյը, ԱՄՆ-ը, Հոնքոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան: Ինչպես տեսնում ենք, այստեղ կան թե եվրոպական եւ թե ասիական երկրներ, ինչպես նաեւ Միացյալ նահանգները եւ Ավստրալիան: Հայաստանը 187 երկներից 117-րդ տեղն է զբաղեցնում: