«Շան տեղ չդնեք»․ ուսուցիչը՝ աշակերտին․ «Ժողովուրդ» Մայիս 14,2014 08:29 Դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից:
Գ․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցի աշխատողները 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել. «Ժամանակ» Մայիս 14,2014 08:16 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցի աշխատողները մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում դժգոհեցին հյուրանոցի մի քանի աշխատակիցներ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում:
Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել .«Չորրորդ իշխանություն» Մայիս 14,2014 08:03 Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որեւէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից։
Վահրամ Մկրտչյանը դեռեւս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ» Մայիս 14,2014 07:52 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահրամ Մկրտչյանին ԱԺ նոր մասնաշենքում աշխատասենյակ առաջարկել են, սակայն որոշ ժամանակ հետո Վ. Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը:
Սերգեյ Լոքյանը տխուր նստում է «Մարիոթի» սրճարանում եւ նայում կառավարության շենքին․ «Հայկական ժամանակ» Մայիս 14,2014 07:40 Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր եւ աջ ձեռքը ԱԺ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել։
Ներսիկ Նազարյանի որդին Աֆրիկայում բիզնես է դնում․ «Հրապարակ» Մայիս 14,2014 07:25 Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, որը մոսկվաներում գործ էր դրել Պիպոյի` հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի հետ, քրոջ հարսանյաց հանդեսից հետո փեսայի` Աբրահամ Մանուկյանի որդու հետ մեկնել է Աֆրիկա` «հանքերի գործ դնելու»: Ասում են, խոսքը ալյումինի հանքի մասին է:
Հովիկ Աբրահամյանը պախարակում է նախկին կառավարությանը․ «Ժողովուրդ» Մայիս 14,2014 07:11 Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Գյումրու տեխնոպարկի լուծարման հարցը: Հիդրոմետ ծառայությունն այս լուրը թերեւս կբնորոշեր «ամպրոպ` պարզ երկնքում»: Այսինքն՝ կառավարությունն այս հարցը ընդգրկելով օրակարգ, ուղղակիորեն «մեխում է» Տիգրան Սարգսյանին քավության պատին՝ ի ցույց դնելով նրա վարած տնտեսական քաղաքականության «փուչիկ»-ը:
Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով բողոքը մերժվել է Մայիս 14,2014 02:20 Տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշումը ստացվեց ինն ամիս անց Մայիս 14,2014 02:00 2014 թ. մայիսի 7-ին, հանցագործության մասին հաղորդումը ստանալուց մոտ 9 ամիս անց, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացվել է ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ Ն. Ավետիսյանի 2013 թ. օգոստոսի 16-ի քրեական գործ հարուցելու և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով Մայիս 14,2014 01:30 Վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով Նիկ Սմարտին և նրա ղեկավարած կառույցին` աշխատակազմի ներկայացուցիչները կարևորել են բրիտանական կազմակերպության կողմից Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների նշանակությունը` ոչ միայն բնակչության անվտանգության ու ազատ տեղաշարժի ապահովման համար, այլ նաև այդ տարածքներին տնտեսական ակտիվության հնարավորություն տրվելու տեսանկյունից:
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան