Տխրահռչակ Մհեր Սեդրակյանն ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա հայհոյել է լրագրողին․ «Հայկական ժամանակ» Մայիս 23,2014 08:52 ԱԺ-ի հանրապետական պատգամավոր, տխրահռչակ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) երեկ կրկին ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա վիրավորել ու հայհոյել է իրեն մոտեցած «Tert.am» ինտերնետային պարբերականի լրագրողներին։ Ինչպես ներկայացրել է պարբերականը, Թոխմախի Մհերի այդ պահվածքը ամբողջությամբ ձայնագրվել է, սակայն դրանք ենթակա չեն հրապարակման գոնե առայժմ։
Եթե կառավարության ծրագրի փոխարեն բաժակաճառ է ներկայացվում, պատգամավորներն էլ պետք է խմեն․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 23,2014 08:45 Պատգամավորների վարքագիծը միանգամայն հասկանալի է, եթե կառավարության ծրագրի փոխարեն բաժակաճառ է ներկայացվում՝ նրանք էլ, պարզ է, հենց այդ վիճակում պիտի լինեին: Նրանց միակ սխալն այն է եղել, որ մենակ-մենակ են խմել ու հետները մի քանի շիշ չեն բերել դահլիճ:
Հակոբ Հակոբյանը ճիշտ չի համարում Տիգրան Սարգսյանի հետեւից խոսելը․ «Ժողովուրդ» Մայիս 23,2014 08:33 ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ ՀՀ-ում ստվերի 100 տոկոս«վերացումը» սխալ է: «Իմ կարծիքով՝ չափավոր ստվերը զարգացնում է տնտեսությունը, իզուր չէ, որ այսօր ԱՄՆ-ի պես զարգացած երկրում 30-40 տոկոս ստվեր կա, ինչ եք կարծում, իրենք չեն կարո՞ղ այդստվերը վերացնել»:
ՀՀԿ-ական պատգամավորները խորհրդարան էին ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում․ «Առավոտ» Մայիս 23,2014 08:20 ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս), Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը և Վարդան Այվազյանը երեկ, կառավարության ծրագրի քվեարկությանը, խորհրդարան էին ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում: ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս Առաքել Մովսիսյանի ոտքը սայթաքեց եւ ընկավ: Նրան ոտքի կանգնել օգնեց իր կողքով քայլող Վարդան Այվազյանը:
«Ես ոչ արդյունավետ եմ համարում ակումբի ձեւաչափը»․Արամ Սարգսյան․ «Ժամանակ» Մայիս 23,2014 08:07 «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանն արձագանքել է նախկին վարչապետների ակումբ ստեղծելու գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ ասելով. «Ես ակումբային մարդ չեմ»։
Վերնիսաժի կրակոցներից հետո քրեական աշխարհում խմորումներ են սկսվել. «Ժողովուրդ» Մայիս 23,2014 07:54 Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել: Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա:
Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային գործող ճանապարհը փակ է․ «Հայկական ժամանակ» Մայիս 23,2014 07:42 Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է։ Դրա հետևանքով փակ է նաև ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։
ԱԱԾ ղեկավարի ու Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն․ «Հրապարակ» Մայիս 23,2014 07:29 Մեր աղբյուրները նշում են, որ ԱԱԾ ղեկավարի ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն: Ի՞նչն է պատճառը՝ հարցրինք Երիցյանին: «Չկա նման բան, ԱԱԾ ղեկավարն իմ ընկերն է, եղել է եւ մնալու է»։
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան