Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել. «Հայկական ժամանակ» Մայիս 09,2014 08:21 Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են։ Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։
«Նախարարների գերակշիռ մասը գործնականում բավականին կոփված է»․ Ա․ Դավթյան․ «Իրատես de facto» Մայիս 09,2014 08:08 Գործադիր մարմինը վերջնականապես ձեւավորվեց ու անգամ ստացավ «մականուն»` «օլիգարխների կառավարություն»: Տնտեսական կյանքում ի՞նչ պետք է բարեփոխի այս կառավարությունը, որ նախկինին չհաջողվեց: Առավել եւս, որ իշխանական բուրգը նույնն է, միակ նորությունը որոշ «հին» կադրերի «վերածնունդն» է: Այսուհանդերձ, ի՞նչ «բեկում» կմտցնի Հայաստանի տնտեսական կյանքում այս կառավարությունը` հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին:
Նորանշանակ նախարարի ունեցվածքը․ սեփական տուն, ամառանոց, հողամաս, 48 հազար ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ» Մայիս 09,2014 07:56 ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաեւ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հոգնել է աշխատանքից․ «Հրապարակ» Մայիս 09,2014 07:42 Վերջերս Հատուկ քննչական ծառայության համակարգից հեռացել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, փորձառու քննիչ Արմեն Նադիրյանը։ Նա ծառայողական կենսաթոշակի է անցել, իսկ ընկերական շրջանակում ասել է, որ հոգնել է տարիներ շարունակ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելուց։
Հ․ Թովմասյանի ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալը դժգոհոություններ է առաջացրել․ «Հայկական ժամանակ» Մայիս 09,2014 07:29 Տեղեկությունը, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարող է նշանակվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, մասնավորապես ոչ իշխանական պատգամավորները եւ ԱԺ աշխատակազմի շատ անդամներ բավական ծանր են տանում։ Ավելին, այդ շրջանակներում, կարելի է ասել, խուճապ է, եւ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու նախկին նախարարի հետ, քանի որ նրա հետ անձնապես կոնֆլիկտ ունեն։
ԱԺ-ում ֆինանսական ճգնաժամ է․ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ․ «Ժողովուրդ» Մայիս 09,2014 07:12 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ եւ կարճժամանակով: ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, եւ պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո:
Է. Վարդանյանը հանդիպել է Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ Մայիս 09,2014 01:10 Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ վերոնշյալ խնդիրները մշտապես քննարկվում են հանձնաժողովում:
«Չդատապարտելով Հայոց ցեղասպանությունը` ականատես ենք լինում մեկ այլ ցեղասպանության» Մայիս 09,2014 00:48 Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից