Կես միլիոն դրամ տարածաշրջանային հանդիպման համար․ «Ժողովուրդ» Մայիս 07,2014 08:19 Կառավարությունը կես միլիոն դրամ է տրամադրել Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը ՀՀ-ում անցկացնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարի սահմաններում պետք է հոգան պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը:
Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է. «Ժամանակ» Մայիս 07,2014 08:07 Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է իրար: Եթե մինչեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայտնի քառյակը փորձ էր անում ցույց տալ, որ քաղաքական դաշտը հստակեցվել է, եւ կա մենակ մնացած ՀՀԿ-ն ու «հրաշալի քառյակը», ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ իրականում այդ ամենը քարոզչական մանիպուլյացիաներ էին՝ ուղղակի «հրաշալի բլեֆ»
Ոստիկանապետի թիկնազորի պետն ԱԱԾ-ո՞ւմ է․ «Հայկական ժամանակ» Մայիս 07,2014 07:54 Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարը ստուգումներ է անցկացնում նույնիսկ նկուղում․ «Ժողովուրդ» Մայիս 07,2014 07:42 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել: Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարն արդեն մի քանի օր է, ինչ իր աշխատանքը սկսել է նախարարության գրեթե բոլոր աշխատասենյակները ստուգելու գործընթացից:
Վաշինգտոնը հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում. «Առավոտ» Մայիս 07,2014 07:29 ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող եւ ԱՄՆ-ի նախագահին ու Կոնգրեսին ԼՂ-ի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձեւի նախագծին: Հանձնաժողովի նշյալ որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի եւ քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում:
Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է․ «Հրապարակ» Մայիս 07,2014 07:17 Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է: Իշխանությունները որեւէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ:
Խնամիական հարաբերությունները չե՞ ն խանգարում Գ․ Ծառուկյանին․ «Ժողովուրդ» Մայիս 07,2014 07:04 ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը բավականին հետաքրքիր է անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը սկզբում, ի տես բոլորի, հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ:
Էդ. Շարմազանովը հանդիպել է Սիրիայի հայ ավետարանական համայնքի ղեկավարի հետ Մայիս 07,2014 01:10 Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև սիրիահայ համայնքին առնչվող այլ հարցեր
06 Մարտ 07:21 ««Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն. նոր օրենք․ «Ժողովուրդ»
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը