ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ովքեր կարող են ամբողջովին ազատվել հողի հարկից: Դավիթ Միրզոյան (52 տարեկան, գյուղատնտես) ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի հարկից ամբողջովին ազատվում են՝ ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական արգելանոցները, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, պատմամշակութային նշանակության հողերը, բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, գ) հողի այն սեփականատերերը, …