
Լուսանկարն արվել է ՍԱՍ սուպերմարկետում
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թվականին ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել է հասնելով 35,9 տոկոսի: Գաղտնիք չէ, որ հազարավոր մարդիկ, անգամ ցամաք հացի գումար չունենալով, դիմում են ծայրահեղ քայլերի՝ Ամանորը մի կերպ տոն դարձնելու համար: Իսկ ահա սուպերմարկետներում մեր մեծահարուստ իշխանավորների համար «էքսքլյուզիվ» ապրանքատեսակներ են վաճառվում՝ նրանց բարձր քիմքին եւ միլիոններին համապատասխան: