ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

AraratNews.am-ը, ներկայացնելով քաղաքական գործիչների` անցնող տարվա ձեռքբերումները, դիմել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին, որի համար անցնող տարում բավականին ձեռքբերումներ եւ ուրախալի առիթներ են եղել: «Անձնական կյանքում ձեռքբերումներս այս տարի լուրջ են՝ մեծ աղջիկս հաղթեց ռուսաց լեզվի եւ գրականության համառուսաստանյան օլիմպիադայում, դպրոցն ավարտեց ոսկե մեդալով եւ ընդունվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան: Մայրս ապաքինվեց դժվար հիվանդությունից հետո, ընտանիքս կողքիս է, առողջ են, ես էլ դրանից երջանիկ եմ»,-ուրախությամբ նշել է Ա. Կարապետյանը:

 

 

ԿՀԱՎԱՔՎԵՆ

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները դեկտեմբերի 24-ին կհավաքվեն Մոսկվայում՝ մասնակցելու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպմանը: Կքննարկվեն Մաքսային միության անդամ պետությունների փոխգործակցության հիմնական ուղղությունները: Ինչպես հայտնի է, Հայաստանն էլ այդ օրը պատրաստվում է ստորագրել ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը:

 

 

ՈՂՋ ԲՀԿ-Ն` ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ` ԱԺ ԲՀԿ գրեթե ողջ խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ուղեւորվել է Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հոր` Ազատ Սարգսյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությանը: Լրատվամիջոցը նշում է, որ Ղարաբաղ է մեկնել Հայաստանի քաղաքական գրեթե ողջ էլիտան` կառավարության անդամներով հանդերձ: Ի դեպ, «ԲՀԿ-ի խնամի», ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ ուղղաթիռով է մեկնել Արցախ:

 

 

ԱՌԱՆՑ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի ստեղծած «Քաղաքացիական պայմանագրին», ասել է, թե կսատարի շարժմանը, եթե նրանք ընդունեն մեկ նախապայման՝ ՀՀ երեք նախագահներին պետք է պարտադրել հեռանալ քաղաքականությունից: Մակեյանը հիշեցրել է «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրների հետ իր անցած ուղին եւ նշել. «Եթե նրանց քաղաքական կառույցը ձեւավորվեց, մենք կհամագործակցենք, եւ կարծում եմ՝ խնդիր չի լինի»:




Լրահոս