
Լուսանկարն արվել է Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում
Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ եւս ՀՀ իշխանություններն իրենց գործելաոճին համապատասխան են վարվել եւ «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել»: Կարելի է կարծել, որ այս վերգետնյա անցումի նախագծողը զուրկ է եղել տրամաբանությունից եւ չի հասկացել, որ դրա կառուցումը բնակիչների համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Եվ ամենեւին էլ պետք չէ մտքի գիգանտ լինել՝ այս ամենը հասկանալու համար: