Գալուստ Սահակյանի օրոք ԱԺ-ում տարօրինակ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ:

Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ, ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձեւով մեկնում են արտասահմանյան ուղեւորությունների ու խայտառակում մեզ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ, օրինակ, հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն: Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թեւան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին:

Հիշեցնենք, որ այս պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքարում էր երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, սակայն ապարդյուն: Նրան չտարան»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս