Ֆ․ Օլանդի տարածաշրջանային այցի նպատակը դարաբաղյան հակամարտության կարգավորման խնդին է․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը տարածաշրջան առաջին հերթին պայմանավորված է եղել դարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով, որպես համանախագահ երկիր՝ դոմինանտություն ստանձնելու, նախագահների հանդիպումը կազմակերպելու, գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի «կանտրոլի» տակ պահելու համար:

Փարիզում Ալիեւի հետ հանդիպման Օլանդի առաջարկին Սերժ Սարգսյանն առանց այլեւայլության տվել է իր նախնական համաձայնությունը: Ըստ նույն աղբյուրների՝ Ալիեւը, որոշակի մանեւրից հետո, նույնպես համաձայնել է, սակայն որոշակի զարգացումներից, հատկապես Լավրովի Ադրբեջան այցից հետո Մամեդյարովը ֆրանսիական եւ ամերիկյան կողմերին հասկացրել է, որ իրենք համաձայն են, եթե լինեն նոր, կոնկրետ, ադրբեջանանպաստ առաջարկներ։

Բանն այն է, որ Օլանդը եւ ամերիկյան կողմն ուզում են Փարիզում ոչ միայն հանդիպում կազմակերպել, այլեւ անպայմանորեն ինչ-որ «թուղթ» ստորագրել տալ կողմերին, որը հայտարարությունից առավել չի լինի, եւ որտեղ կողմերը կվերահաստատեն կոնֆլիկտի խաղաղ լուծման իրենց համաձայնությունը: Սակայն սա չի բավարարում ադրբեջանական կողմին, որը լուրջ խաղերի մեջ է ռուսական կողմի հետ: «Այդ իսկ պատճառով էլ հանդիպումն այսքան ձգձգվում է, բայց այն անպայմանորեն կկայանա»,- հույս հայտնեցին մեր աղբյուրները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս