Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա» բուժկենտրոնում նոր մասնաշենք է կառուցում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է․ «Մալաթիա համայնքի «տեր–տիրակալ» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր «Մալաթիա» բուժկենտրոնը մեծ թափով ընդլայնում է, նոր մասնաշենք է կառուցում:

Ասում են՝ Ալեքսանյանը ոչինչ չի խնայում այդ հիվանդանոցը բոլոր առումներով լավագույնը դարձնելու համար: Շինարարության ընթացքին պատգամավորն անձամբ է հետևում, անտեսելով աղբն ու փոշին, չխնայելով իր թանկարժեք կոշիկները՝ մշտապես շինհրապարակ է այցելում ու հատ-հատ ստուգում, որպեսզի շինարարները «խալտուրա» չանեն:

Ասում են նաև՝ վերջերս Ալեքսանյանը շինտարածքում հերթական շրջայցի ժամանակ արևից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս