Լեռնային Ղարաբաղի վարչապետը՝ Հանրապետության հրապարակում միայնակ քայլելիս․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա առաջին կեսին, մեր թղթակիցը նկատել է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության հրապարակում միայնակ քայլելով, մոտենամ Արմենիա Մարիոթ հյուրանոցին:
Տեսարանը արտասովոր է, որովհետև Հայաստանում ցածր ռանգի պաշտոնյաներն անգամ միայնակ չեն քայլում փողոցում:

Բացի այդ, ոչ ԼՂՀ և ոչ էլ ՀՀ կառավարությունների կայքերում պաշտոնական հաղորղագրություն չկար ԼՂՀ վարչապետի ՀՀ-ում գտնվելու մասին: Ավելի ուշ, մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում Արա Հարությունյանը պարզաբանել է, որ Երևանում էր արտասահմանից վերադառնալիս, տարանցիկ այցով, որի ընթացքում պաշտոնական կամ մասնավոր հանդիպումներ չի ունեցել: Մեր տեղեկություններով, նրա բացակայությունը տևել է 10 օր: Իսկ թե այս լարված ժամանակներում նա ուր է մեկնել և ինչ գործով, երեկ պարզել չհաջողվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս