«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքից Սերժ Սարգսյանի մտահոգությունից հետո, երեկ մտահոգված էր անգամ իր ռուսամետությամբ հայտնի Արտաշես Գեղամյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղամյանն ասաց, թե առաջիկա օրերին ռուսական հեղինակավոր ինտերնետային լրատվամիջոցներից մեկում կհրապարակվի այդ մասին իր հարցազրույցը: «Ինչ խոսք, ես հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի արտահայտած մտահոգությունները կիսում եմ»,-ասաց Գեղամյանը: Իսկ հարցին՝ ինչու նախկինում Սերժ Սարգսյանը մտահոգություն չէր հայտնում, Գեղամյանը նշեց. «Քաղաքական լիդերը ցանկացած հարցի պատասխան է տալիս, երբ գտնում է, որ դրա ժամանակը եկել է: Կնշանակի` այսօր դրա ժամանակը եկել է»:
Միայն թե, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է փոխվել այս ընթացքում եւ ինչ ժամանակ է եկել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։