«ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղի շուրջ դժգոհություն է կուտակվում: Սակայն առայժմ խնդիրը, ըստ հասցեատերերի, դեռ չի բարձրաձայնվում, թեեւ չի բացառվում, որ գործին խառնվեն իրավապահները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում ավանդատուների գումարները «պտտեցնում» են, որոնք, ըստ լուրերի, երբեմն «հօդս են ցնդում»: Նախ նշենք, որ ավանդատուներ են համարվում այն քաղաքացիները, ովքեր իրենց ցանկալի բանկում հաշվեհամար …