
Մոսկվայի մետրոյի վթարի գործով առաջին կասկածյալն է ի հայտ եկել: Ճանապարհային ծառայության երրորդ երթուղու վարպետի օգնականը խոստովանել է, որ վերանորոգումից հետո չի ստուգել երկաթգծերի սլաքային մեխանիզմը։ Հավանաբար, վատ ամրացված սլաքը տեղաշարժվել է և գնացքը սխալ ուղղությամբ տարել:
Վարպետի օգնականը մոտ ժամանակներս կկալանավորվի, և նրան, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի. գրում է Известия թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ այժմ որոշվում է Մոսկվայի մետրոպոլիտենի մեկ այլ աշխատակցի ձերբակալման հարցը, որը նույնպես սպասարկում էր վթարված հատվածը:
Մետրոպոլիտենի վագոնավարների և փորձագետների կարծիքով՝ վթարի մեղավորները կարող են լինել կա՛մ նախօրեին նշված հատվածը սպասարկող բրիգադը, որը չէր հայտնաբերել խախտումը, կա՛մ մետրոյի կայանի սլաքները կառավարող հերթապահը: