Նվաստացած ադրբեջանցիները Ժիրինովսկուց 100 մլն են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը քննության է առել Մամեդով փաստաբան-ամուսինների հայցը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու դեմ:

Հայցվորների կարծիքով՝ Պետդումայի պատգամավորն իր արտահայտություններով վիրավորել է ոչ միայն իրենց, այլև ողջ ադրբեջանական ժողովրդին: Ավելին, նրանք պահանջում են պատասխանատվության կանչել նաև Պետդուման, որի նիստի ժամանակ հնչել են ադրբեջանցիների հասցեին վիրավորական արտահայտությունները:

«Ի՞նչ է «Ադրբեջանը»՝ ռուսերեն թարգմանությամբ. ազեր` Խազար Դենիզի ` Կասպից ծով, Բաջա ` շրջան: Այսինքն, դա Կասպից Ծովի ափին ապրող մարդիկ են: Ռուսերեն` կասպիացիներ: Դա ինչ է ազգությո՞ւն է», – հայտարարել էր Ժիրինովսկին Պետդումայի՝ մարտի 11-ի նիստում:

Սադիկ և Էլմար Մամեդովները խնդրում են դատարանին պարտադրել Ժիրինովսկուն հերքել իր ասածը Պետդումայի մոտակա նիստում: Ազգի, մասնավորապես՝ իրենց ընտանիքի պատվի և արժանապատվության նվաստացման համար Մամեդովները Ժիրինովսկուց 100 մլն ռուբլու փոխհատուցում են պահանջում. տեղեկացնում է «Իզվեստիա» թեթը:




Լրահոս