Երեկ առավոտյան Մոսկվայի կենտրոնում վթարի հետևանքով ազգությամբ երկու հայ էր վիրավորվել: Նրանք են` Քոչարյան Մերի Աշոտի (20 տարեկան), և Բուլղադարյան Աննա Օլեգի (23 տարեկան): Սակայն երեկվա դրությամբ՝ դեռ չէր պարզվել, թե որ երկրի քաղաքացիություն ունեն նրանք:
Armlur.am-ը արտաքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը այցելել է հիվանդանոցներ, ուր հոսպիտալիզացվել են Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով հայազգի տուժածները։ Նա հայտնել է, որ երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Ըստ ռուսական իշխանությունների` հայազգի տուժածների փաստաթղթերի կորստյան հետևանքով առայժմ հնարավոր չէ պարզել նրանց քաղաքացիությունը։ Աշխատանքներ են տարվում նաև տուժածների հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ։