Հ. Մխիթարյանը՝ իր հաջողությունների և բացթողումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bild-ի հետ զրույցում խոսել է իր տրանսֆերի, անցյալ  մրցաշրջանի, գրանցած հաջողությունների և բացթողումների մասին:

Նա նշել է, թե չի կարող միլիոններով գնահատել խաղը, սակայն առաջին ամիսներին կարծում էր, թե չափազանց մեծ գումար են վճարել իր համար:

Խոսելով գերմանական ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանի մասին` Մխիթարյանը նշել է, թե հնարավոր է՝ չի օգտագործել իր բոլոր գոլային հնարավորությունները: Նա նաև վստահեցրել է, որ ցանկանում է առավել շատ աչքի ընկնել հաջորդ մրցաշրջանում:

Մխիթարյանի խոսքով` իրենք նախորդ մրցաշրջանում կարողացել են հասնել իրենց առջև դրված բոլոր նպատակներին, և վստահեցրել է, թե ուրախ է, որ կարող է խաղալ գերմանական ակումբում և կատարելագործել ինքն իրեն:




Լրահոս