ԼՂՀ ոստիկանությունը՝ 17-ամյա տղայի դիակի հայտնաբերման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԼՂՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` հաստատելով Քարվաճառի շրջանում կորած 17-ամյա Ս. Ցականյանի դին հայտնաբերելու մասին լուրը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում»: 




Լրահոս