“Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` չնայած ՀՀ զինդատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել բանակում տիրող անօրինականությունները և ճնշումներ են գործադրում առկա խնդիրները հետևողաբար լուսաբանող լրագրողների նկատմամբ: Վերջին շրջանում ավանդույթ է դարձել բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի լուսաբանման համար լրագրողներին ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը և նրանց կողմից հրապարակված նյութերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տվյալներ պահանջելը: Փորձը ցույց է տալիս, որ լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հրավիրելը նպատակ է հետապնդում ոչ թե օգտագործել հրապարակված տեղեկությունները հանցագործությունը բացահայտելու համար, այլ` հոգեբանական ճնշում գործադրելով լրագրողներին հեռացնել հանրությանն այսօր ամենաշատը հուզող` բանակի թեմայից: Դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ լրագրողի հրապարակած տեղեկությունները քննչական ծառայությունն օգտագործել է ի նպաստ քննության: Ընդհակառակը, իրականությունն արտացոլող տվյալներ հրապարակած լրագրողները, ովքեր հրավիրվել են քննչական ծառայություն, տպավորություն են ստացել, որ փորձ է արվում գործեր ,սարքելե հենց իրենց դեմ: Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում և մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան:Չնայած ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի բոլոր հավաստիացումներին, թե բանակում իրավիճակը վերահսկելի է և առկա է առաջընթաց նախորդ տարիների համեմատ, բանակում զինծառայողների նկատմամբ բռնություններն ու կյանքի իրավունքի խախտումները շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները:Լրագրողներ Ժաննա Ալեքսանյանին, Սյուզան Սիմոնյանին, Գոհար Վեզիրյանին, Արթուր Մինասյանին և այլ լրագրողների տարաբնույթ, հաճախ նաև՝ անհիմն պատրվակներով ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը գնահատում ենք որպես քրեական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականության շարունակություն:Բացի հարցաքննություններից ճնշումներն ու սպառնալիքները դրսևորվում են նաև այլ կերպ: ՀՀ ՊՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսազանգը epress.am-ի խմբագրություն և ՊՆ նախարարի մասին պատմող տեսանյութը կայքից հեռացնելու պահանջը ակնհայտ սպառնալիք է նյութը տեսագրող և հրապարակող լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ:Պահանջում ենք ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից և ՀՀ զինդատախազությունից`Դադարեցնել ապօրինի ճնշումները, սպառնալիքները և ահաբեկումները ՀՀ բանակի խնդիրները լուսաբանող լրագրողների հանդեպ,Բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները,Պատասխանատվության ենթարկել մեղավորներին,Պատասխանատվության ենթարկել լրագրողին կամ լրատվական միջոցին սպառնացող կամ ահաբեկող պաշտոնյաներին: 15:38 Հասարակություն | Երեքշաբթի 20.03.2012
ՊՆ-ը եվ զինդատախազությունը շարունակում են ճնշումներ գործադրել լրագրողների նկատմամբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ