«Ռուսթավի-2»-ի նախկին տերն ինքնասպա՞ն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում մահացած են գտել «Ռուսթավի-2» հեռուստաալիքի նախկին սեփականատեր, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին:

Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ-ից, Կիցմարիշվիլու դին հայտնաբերվել է նրա տան հարևանությամբ. դիակի կողքին հրազեն են գտել:

Վրացական իրավապահների վարկածով՝ Կիցմարիշվիլին ինքնասպան է եղել, հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանություն» հոդվածով:

ՆԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել, մինչդեռ, զոհվածի ազգականներն ու բարեկամները բացառում են ինքնասպանության հնարավորությունը և առաջ են քաշում սպանության վարկածը. տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:

Նշվում է, որ Կիցմարիշվիլին առաջադրվել էր Ռուսթավիի քաղաքապետի պաշտոնում, սակայն ստացված ձայների քանակությամբ՝ հայտնվել էր միայն երրորդ տեղում:




Լրահոս