Մոսկվայում ձերբակալվել է հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին:

Ռուսական հատուկ ծառայություններից աղբյուրը հայտնել է «Ռոսբալթին», որ Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայի օդանավակայանում, ուր նա ժամանել էր Մոնակոյից:

Ձերբակալվածին տեղափոխել են Ռուսաստանի քննչական կոմիտե, որտեղ էլ նրան հայտնել են ձերբակալության պատճառները: Մոտ օրերս քննիչները պատրաստվում են դիմել դատարան՝ հայ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Լևոն Հայրապետյանին ձերբակալել են «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:




Լրահոս