Դիզայներ Արամ Նիկոլյանը սեպտեմբերին հայ հանրության դատին կհանձնի նոր հավաքածու, որի միջոցով հայկական էթնիկ հագուստը կմատուցվի ժամանակակից ձեւվածքների մեջ, եւ, այդպիսով, նոր շունչ կհաղորդվի դրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամն անդրադարձել է ոգեշնչման իր աղբյուրներին եւ ոլորտի խնդիրներին: -Արա՛մ, Ձեր` «Ուրֆա. վերածնված արժեքներ» հավաքածուն, որի հիմքում հայկական տարազներն էին, դրանց խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել եւ արծաթաթել ասեղնագործությունները, …