ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կարգադրել է հանձնաժողով ստեղծել՝ մարզի մի շարք գյուղերում հեռագնա արոտավայրերի վարձակալության եւ գումարների գանձման ընթացքի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Հնգօրյա ժամկետով ուսումնասիրությունները սկսվել են հուլիսի 27-ին եւ ավարտվել օգոստոսի 2-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուսումնասիրություններն իրականացվել են Շղարշիկ, Ոսկեթաս, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Իրինդ, Արուճ, …