Ձեռնամարտի արդյունքում կռվողներից մեկը մյուսին լրիվ մերկացրել Է: Չելյաբինսկ քաղաքում տեղի ունեցած այս քաշքշուկի տեսագրությունը հայտնվել է ինտերնետում և մեծ համբավ ձեռք բերել:
Սկզբում «մարտը» երկու ֆիզիկապես վատ պատրաստված տղամարդկանց կռիվ է եղել: Հակառակորդները վիրավորել են միմյանց, բայց դեմքին ուղղված հարվածները տեղ չեն հասել: Հետաքրքրությունը կռվի հանդեպ թեժացրել է աղջիկը, որը փորձել է կռվողներին հարվածել ենթադրաբար չաշխատող էլեկտրոշոկով: Ի վերջո, «մարտիկներից» մեկը հակառակորդից հանել է սկզբում կարճ տաբատը, հետո՝ վերնաշապիկը, սակայն մերկացվածը կռվի թոհուբոհի մեջ ոչինչ չի նկատել:
Ցավոք, պարզ չէ, թե այդ պայքարում ով է հաղթել, քանի որ ականատեսները դադարեցրել են տեսագրությունը, տեղեկացնում է rosbalt.ru-ն: