Մահափորձ՝ Արսեն Ավակովի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտգործնախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին Укринформ գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ նախարարին փորձել են սպանել Ուկրաինայի արևելքում կատարվող ուժային օպերացիայի գոտում: Ավելի ստույգ տեղեկատվություն պետք է հաղորդվեր լրագրողների համար նախատեսված ճեպազրույցում, որը, սակայն, հետաձգվել է:

Ինչպես հիշեցնում է rosbalt.ru-ն, Ռուսաստանում Արսեն Ավակովը մեղադրյալ է ճանաչվել պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման, ինչպես նաև՝ ծանրացնող հանգամանքներով սպանություն կատարելու գործով:




Լրահոս