«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կգլխավորի իտալական «Յուվենտուսը». հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Լրատվամիջոցը փոխանցում է, թե կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի հարցում, և այն նախատեսված է 2 տարով։ Մարզիչն իտալական ակումբում տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Նշենք, որ Ալեգրիի հետ թուրինյան ակումբում կաշխատի նաև նրա մարզչական շտաբը, որի հետ նա համագործակցեում էր նաև նախկինում։