
Հայաստանյան դեղերի շուկայում նոր գնային ցնցումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների` հոկտեմբերի մեկից որոշ դեղեր դրոշմավորվելու են, և դրոշմապիտակների առկայությունը դրանց տուփերին դարձյալ հանգեցնելու է գնաճի:
Armlur.am-ի զրուցակից մեր համաքաղաքացիները, բնականաբար, դժգոհ էին հերթական թանկացումից: Նրանց մեծ մասը նշում էր, որ հատկապես վերջին տարիներին` հակառակ գների շարունակական աճին, որակն էլ իր հերթին է ընկնում:
Մարդիկ նույնիսկ խոստովանում էին, որ որոշ դեղամիջոցներից նույնիսկ հրաժարվում են` ելնելով դրանց ներգործության ազդեցության նվազումից: