Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում է Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը: “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար, ինչպես նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ: Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը “Ժառանգություն” կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Քննարկվել են Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները




Լրահոս